Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սկսում է

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սկսում է
12.05.2018 | 10:09

Կամաց ամբողջանում է ՀՀ նոր կառավարությունը: Փաստացի` հին կառավարությունից միայն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն է պահպանում պորտֆելը` հասցեն փոխած` պաշտպանության նախարար: Եվ դա Նիկոլ Փաշինյանի լավագույն ընտրությունն է ՊՆ-ի համար: Երեկ Արարատ Միրզոյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը` փոխվարչապետ, Սուրեն Պապիկյանը` տարածքային կառավարման և զարգացման, Արայիկ Հարությունյանը` կրթության և գիտության, Մխիթար Հայրապետյանը սփյուռքի նախարար: ԱԳ նախարար նանակվեց Զոհրաբ Մնացականյանը:
Արտակ Զեյնալյանն` արդարադատության, Մանե Թանդիլյանը` աշխատանքի և սոցիալական ապահովության: Իհարկե, նոր նախարարներին` բացառությամբ Դավիթ Տոնոյանի, Արտակ Զեյնալյանի, Զոհրաբ Մնացականյանի, միանշանակ ներկաացվելու է անփորձության և համակարգի չիմացության մեղադրանքը: Իրականում դա նրանց առավելությունն է` պետք չէ իմանաս այն, ինչ պատրաստվում ես փոխել, պետք է իմանաս այն, ինչ ուզում ես ունենալ: Ծանոթ ու անծանոթ այդ անունների հաջողության պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց Նիկոլ Փաշինյանի հաջողության պատասխանատուն Հանրապետության հրապարակն է, որտեղ կենտրոնացած էր Հայաստանի փոփոխությունների կամքն ու հույսը:


Մեղրի տակառին մազութ է ավելացնելու ԲՀԿ-ն` ում էլ նախարար առաջադրի: Նույնը` ՀՅԴ-ն: Չի կարող հեղափոխությունն իշխանության բերել մերժված համակարգից պոկված հատվածին` ինչ էլ այդ հատվածը հայտարարի իր մտադրությունների ու որոշումների մասին: Դա նոնսենս է: Կոնյունկտուրային ու իրավիճակային լուծումները իվերջո կարող են վերադառնալ բումերանգի հետհարվածով: Սիրո ու համերաշխության հեղափոխությունը սեր ու համերաշխություն է արտածում հրապարակներում ու փողոցներում, պետական համակարգում աշխատանքը մասնագիտական հմտություններից ու քաղաքական կողմնորոշումից բացի առաջին ունակություն է պահանջելու դիմադրունակությունը: Իներցիային: Գորշ զանգվածին ու գորշ մտածողությանը: Շահերի բախմանը: Բոլոր հանգամանքներում շիտակ մնալու համար: Պայմանավորվածությունները պահելու անհրաժեշտության դիմաց միակ մխիթարությունը` ձևավորվում է անցումային կառավարություն մինչև արտահերթ ընտրությունները: Թեպետ` ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միակ նպատակը լինելու է հետընտրական իրականության մեջ տեղ ապահովելը: Ընտրությունները պիտի վերադասավորեն քաղաքական դաշտը` դե ֆակտո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ-ն խոստանում է լավ ընդդիմություն լինել ու չխանգարել կառավարության աշխատանքին: Խոստանում է իր մեծամասնություն լինելը չշահարակել: Գուցե այդպես էլ լինի: Բայց ոչ հանուն նոր կառավարության հաջողության, այլ` հանուն ընտրություններում ձայն ստանալու: ՀՀԿ-ն նոր իրավիճակում նոր որոշումներ պետք է ընդունի` իր համար խորթ ու դժվար, բայց անհրաժեշտ: Ապագա ունենալու համար: ՀՀԿ-ի պարագայում անցյալը այն ժառանգությունը չէ, որ թևեր է տալիս:

Դիտվել է՝ 3024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ